Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի ու Ֆրանսիայի կողմից Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող մեծ աջակցության համար և կարևորել նախորդ տարվա հոկտեմբերին Ստրասբուրգում Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա իրավական համագործակցության ոլորտում արձանագրվող հաջողությունները: … Read more