Տավուշի մարզում հայտնաբերվել է Իջևան ԲԿ-ից հենակներ ու դեղորայք գողացած 36-ամյա տղամարդը

Տավուշի մարզում հայտնաբերվել է «Իջևան» ԲԿ-ից հենակներ ու դեղորայք գողացած 36-ամյա տղամարդը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայության ընթացքում Իջևան համայնքի Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել են մի քաղաքացու, ով ձեռքով տեղափոխելիս է եղել ձեռքի հենակներ։ Պարեկները անմիջապես մոտեցել են և պարզել, որ նա հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Նիկոլայ Ց․-ն, ով եղել է ակնհայտ ոչ սթափ վիճակում։

Ինչպես հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նշված հանգամանքները պարզելու նպատակով դիմել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ հիվանդանոցից հենակների բացակայության հետ կապված տեղեկություն չունեն և ոչինչ ասել չեն կարող, դա կարող են ասել առավոտյան։ Նույն օրը Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Նարինե Փ․-ն դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին և հայտնել, որ ստուգվել է «Իջևան» բժշկական կենտրոնի պահեստը, որտեղ պարզվել է, որ պահեստի պատուհանները գտնվում են բաց վիճակում և այնտեղից գողացված է 11 հատ ալյումինե հենակ և մոտ 30 տուփ դեղորայք, որով հիվանդանոցին պատճառվել է մոտ 50 հազար դրամի վնաս։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Նիկոլայ Ց․-ն կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Նարինե Փ․-ն «Իջևան» բժշկական կենտրոնի դեղատան վարիչն է։

Leave a comment