Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը, որը հունվարի 20-ից փակ էր բոլոր տրանսպորտային միջոցների համար, բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment