«Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցողը հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում է, սպասում էինք. Իզմիրլյան ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյան

Վաղ առավոտից իրավապահները խուզարկում էին «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և փոխտնօրենի աշխատասենյակները։ ««Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցողը հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում է, սպասում էինք»,-լրահգրողներին ասաց . Իզմիրլյան ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյան Տեսանյութը՝ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից։ 

Հայաստան–Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա. Փաշինյանը՝ դեսպան Շիրլողամիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրլողամիին։ Վարչապետը շնորհավորել է վերջինիս՝ դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով, և կարևորել Իրանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան–Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ երկու երկրները միմյանց կապվում են բնական շահերով։ … Read more

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են 530 գրամ մարիխուանա

Փետրվարի 12-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Լուսահովիտ գյուղի բնակիչ 55-ամյա մի տղամարդ բակում աճեցրել է կանեփի թփեր և պատրաստել թմրանյութ, որը պահում է տանը։ Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված զննությամբ հյուրասենյակում, նկուղում և տանիքում հայտնաբերվել … Read more

Հին աշխարհակարգն այլևս գոյություն չունի․ Մարկո Ռուբիո

«Աշխարհը սրընթաց կերպով փոխվում է մեր աչքերի առջև»,- հայտարարել է այսօր Մյունխեն ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Սա որոշիչ պահ է։ Հին աշխարհակարգն այլևս գոյություն չունի։ Այն աշխարհը, որում ես եմ մեծացել այլևս չկա։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում և դա մեզանից պահանջում է վերաիմաստավորել թե՛ տեղի ունեցող փոփոխությունները, թե՛ մեր դերակատարությունը»,- հայտարարել … Read more

Դահուկորդ Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 53-րդ տեղը

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, դահուկորդ Միքայել Միքայելյանը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում 23:06.4 րոպե արդյունքով զբաղեցրել է 53-րդ տեղը։ Մրցմանը 113 դահուկորդ է մասնակցել: