Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են 530 գրամ մարիխուանա


Փետրվարի 12-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Լուսահովիտ գյուղի բնակիչ 55-ամյա մի տղամարդ բակում աճեցրել է կանեփի թփեր և պատրաստել թմրանյութ, որը պահում է տանը։ Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։


Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված զննությամբ հյուրասենյակում, նկուղում և տանիքում հայտնաբերվել է ընդհանուր 530 գրամ մարիխուանա, նաև՝ ինքնաձիգի 10 փամփուշտ։

Դիտումների քանակ2

Leave a comment