Ռուբիո․ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում փետրվարի 17-ին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան փետրվարի 17-ին Ժնևում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ կապված թեմաները հանգեցրել են «ամենաբարդ հարցերին, որոնք պատասխանների կարիք ունեն»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ պարզ չէ, թե արդյոք ռուսական կողմը լրջորեն է տրամադրված պատերազմի դադարեցմանը։ … Read more

Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն

Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նշանակության 4 հա մակերեսով հողամաս։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները։ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը մասնակցել են Արագածոտնի մարզի դատախազ … Read more

Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն․ ԱԺ նախագահը՝ գերիների վերադարձի մասին

Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքը՝ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի ուղղությամբ, չի դադարելու, մինչև վերջին հայը…

«Իրենք վաղուց էին քաղաքական դինոզավր»․ Ալեն Սիմոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վարչապետը ճիշտ ասաց երեկ, ասաց 2026թ․ հունիսի 7-ին էդ մարդկանց էջը փակվելու է։ Չի լինելու Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան․ իրենք վաղուց էին քաղաքական դինոզավր, բայց հիմա ժողովուրդը իրենց էջը փակելու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ սա հոխորտանք չէ։ Նրա խոսքով՝ «հունիսի 7-ին հայ ժողովուրդը դուռը շխկացնելու է»։

Շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղություն կհաստատվի. Ալիև

Կարծում եմ՝ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորում և լիակատար խաղաղություն կհաստատվի՝ Մյունխենում France 24-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևի խոսքով՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պատմական համաձայնությունները նշանակում են, որ հակամարտությունն ավարտվել է: «Մենք թևակոխել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, … Read more