«Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան Լեփսուսի 41 շենքի դիմաց բախվել է կայանված «Mercedes» մակնիշի, «Kia» մակնիշի, «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին և առաջ ընթանալով բախվել ճանապարհին տեղադրված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբամանին, կոտրել այն և հայտնվել բնակչի քարե շինության տարածքում։ … Read more