ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկման հերոսուհին արցախցի Օքսանա Դանիելյանն է։ Օքսանան երեք երեխաների մայր է, զինվորականի կին, ով անցել է շրջափակման, պատերազմի ու գաղթի միջով։
«Փոքր տղայիս թողեցի նկուղում ու քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով վազեցի, որ մեծ աղջիկներիս գտնեմ։ Պատերազմից հետո կարծես ամեն ինչ վերացել է, աշխարհից կտրված էինք, բայց վերջն այսպես չենք պատկերացրել։ Զինվորական ամուսնուս ասացի, թե ինչու է համազգեստը հանում, ասաց, որ չկա, բանակը չկա…», – պատմում է Օքսանան ու հավելում. «Շատ են ասում, թե մնայիք, ձեր երկիրը պահեիք, ախր այդքան զոհ ենք տվել, քիչ էինք ու մենակ։»
Լիահույս է Օքսանան, սպասում է դեպի Արցախ վերադարձին։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
—00—ԼԱ