20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը

Հասարակություն 23.02.2026 | 15:40 ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ յասօր՝ փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ «Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել … Read more

ԲԴԽ հայտարարությունը փաստաբանի խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ է․ «Միասնության թևեր»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News Փաստաբանի գործունեության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը ոչ թե դատավորների անկախության պաշտպանություն է, այլ փաստաբանների խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» նախաձեռնությունը։ «Դատավորների գործունեության հանրային քննադատությունը, այդ թվում՝ սուր և անհարմար ձևակերպումներով, իրավական պետության անբաժանելի բաղադրիչն է։ Եթե դատական համակարգը չի հանդուրժում հանրային վերահսկողություն և … Read more

Մեքսիկայում թմրակարտելի առաջնորդի սպանությունից հետո բախումների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մեքսիկայի Խալիսկո նահանգում կարտելի զինյալները լայնածավալ բռնություններ են կազմակերպել՝ մեքենաներ հրկիզելով և ճանապարհային արգելապատնեշներ տեղադրելով, իսկ իշխանությունները կարմիր տագնապի մակարդակ են հայտարարել։  Associated Press-ը հաղորդում է, որ Մեքսիկայում բռնության հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ՝ «Նոր սերունդ» կարտելի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի մահվանից հետո, որը տեղի է ունեցել նրան ձերբակալելու գործողության ժամանակ։ … Read more