Ընկե՛ր Աղվան, մեր նախագահն իր տեղում է, իսկ ձե՞րը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Ընկեր Աղվանը, թողնելով նախընտրական եռուզեռը եւ չհամակերպվելով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին իմ պատեհ արձագանքի հետ, օրեր անց որոշել է մի առանձին հոդվածով արձագանքել ինձ։ Ինչ խոսք, նա գրավոր խոսքի վարպետ է, շատ ավելի հմուտ, քան Գյումրիում տեղի ունեցածի ընթացքում էմոցիոնալ եւ, մեղմ ասած, անհաջող բանավոր ձեւակերպումները «ով է բերել … Read more

Պապիկյանն ու Լարիջանին անդրադարձել են Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Նախարար Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ … Read more

Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ են բացահայտել․ չորս անձ ձերբակալվել է: ԱՄՆ իրավապահների հետ համագործակցությունը շարունակվում է՝ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ: _00_ՄԱ

«Վեոլիա Ջուրը» պարզաբանում է. «Ջրամատակարարման ժամանակացույցը, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին, տարվա ընթացքում ենթարկվում է փոփոխության»

Այս օրերին մամուլում «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ.-ի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» 134 –րդ կետի պահանջի համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակում … Read more