Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4 վարչական շրջանում
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 10-16-ը (2026թ․)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,◾️ Շենգավիթում` փետրվարի 11-ին և 15-16-ը,◾️ Արաբկիրում՝ փետրվարի 14-ին,◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ —00—ԼԱ