Փեզեշքիանն անձամբ է հետևում Ռուսաստանի հետ կնքված բոլոր համաձայնագրերի կատարմանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անձամբ հետևում է Ռուսաստանի հետ նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնագրերի կատարմանը։

«Ես անձամբ ամենաշաբաթյա ռեժիմով հետևում եմ համաձայնագրերի ընթացքին, իսկ նավթի, գյուղատնտեսության զարգացման և էներգետիկայի նախարարները նույնպես պատասխանատու են համատեղ պարտավորությունների կատարման մոնիթորինգի և արագացման համար», – նշել է Իրանի նախագահը։

Նա նշել է, որ որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումները նոր հորիզոններ են բացել Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերություններում։

Leave a comment