Ոստիկանի լիազորությունները կասեցված են․ ՆԳՆ-ն արձագանքել է սկանդալային տեսանյութին

Երևան քաղաքի վարչությունում օպերլիազորի կողմից քաղաքացուն ծեծելու և հայհոյելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են»,- հայտնում է Սարգսյանը։ … Read more

Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ շփումների նախապատրաստման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի տեխնիկական նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում: «Ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում, և այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում տեխնիկական մակարդակով», – ասել է Մակրոնը լրագրողներին Վեր-Սոն դեպարտամենտ կատարած այցի ժամանակ: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ այս հարցի շուրջ խորհրդակցություններ են ընթանում եվրոպացի գործընկերների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր … Read more

Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ընդլայնված նիստը։ Քննարկմանը մասնակցել են նաև շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀ-ում 2026-2028 թթ․ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային … Read more

«Առանց դրդապատճառի մարդը ո՞նց կարող է ինքնասպան լինել»․ Սերժ Սարգսյանը՝ Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների մասին

Հասարակություն 03.02.2026 | 18:26 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունն առայժմ չի որոշել՝ ի վերջո մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Հակակոռուպցիոն դատարանի բակում Սարգսյանն ասաց՝ դեռ որոշում չունեն։ Ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան էլ երրորդ նախագահն ասաց, թե ընդդիմության միավորումը բարդ խնդիր է: «Խոսքը մի ցուցակով գնալու մասին չէ»,- … Read more

Ես չեմ կարող ասել, որ Փաշինյանը գործակալ է, մինչև չտեսնեմ ապացույցներ, բայց որ նա ամբողջը փչացրեց․ Սերժ Սարգսյան

Լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է․  «Մինչև վերջ չգիտեմ, թե ինչ է TRIPP-ը։ Ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերն անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, խաչմերուկ, բայց իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը … Read more

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և նախարարների խորհրդի նախագահ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ, հայտնել է Կրեմլը։ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև փետրվարի 19-ին նշվող դիվանագիտական ​​հարաբերությունների 100-ամյակին ընդառաջ նշվել է, որ «երկկողմ հարաբերությունները հասել են բարձր մակարդակի և դարձել են իսկապես բազմակողմանի և փոխշահավետ»։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել … Read more