Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ընդլայնված նիստը։

Քննարկմանը մասնակցել են նաև շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀ-ում 2026-2028 թթ․ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի նախագիծը, հիմնական ուղղությունները, նախատեսվող միջոցառումներն ու միջգերատեսչական համագործակցության մեխանիզմները:

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։

Leave a comment