Կրամատորսկում ռուսական հարվածից կա զոհ և 3 վիրավոր
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News Կրամատորսկում ռուսական հարվածից մի կին է մահացել։ Դոնեցկի դատախազության տվյալներով՝ ռուսական զինվորականները ավիառումբ են նետել Դոնեցկի մարզի Կրամատորսկի վրա, որի հետևանքով զոհվել է 77-ամյա մի կին, վիրավորվել են ևս երեք մարդ։ FAB-250 ավիառումբը վայրէջք է կատարել բնակելի շենքի մոտ։ —00—ՄԱ