Մեծկերտի (Մազգիրթ) հայկական եկեղեցին ավերակ վիճակում է
Դերսիմի Մեծկերտ (թուրք․ անվանումը՝ Մազգիրթ) գավառի Գյոլբաղը գյուղի հայկական եկեղեցին ավերակ վիճակում է։ Այս մասին, www.akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի՝ եկեղեցու կառուցման ստույգ թվականն անհայտ է։ Ենթադրվում է, թե այն մոտավորապես կառուցվել է 18-րդ դարում։ Այս գյուղը հայաբնակ է եղել մինչև 1960-ական թվականները։ www.akunq.net