Հնարավոր է` Թուրքիայում ազատ արձակեն ՔԱԿ-ի հետ կապված ավելի քան 4 հազար բանտարկյալի
Հնարավոր է` Թուրքիայի իշխանություններն ազատ արձակեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ առնչություն ունեցող շուրջ 4200 բանտարկյալի։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները: Երկրի խորհրդարանում մշակվում է անցումային օրենք, որն ընդունվելու դեպքում թույլ կտա բանտերից ազատել քրդական կուսակցության կողմնակիցներին: Միաժամանակ փաստաթղթում չի ներառվել ՔԱԿ-ի առաջնորդ, ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանի անունը։ Սա քննարկվող գործընթացի ամենավիճահարույց հարցերից մեկն է։ … Read more