Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կոլաբորանտ և դավաճան Նիկոլ Փաշինյանի երկվորյակ եղբայր Իլհամ Ալիևը երեկ Ֆրանս24-ին տված հարցազրույցում գերության մեջ գտնվող հայերին անվանել է նացիստներից ավելի վատ մարդիկ և այդպես հիմնավորել նրանց ազատելու խնդրանքները մերժելը։
Միաժամանակ Նիկոլը երկու օրով Ծաղկաձորի շքեղ հյուրանոցներից մեկում ընդունել ու պատիվ է տալիս ադրբեջանցի «քաղհասարակության ներկայացուցիչներին», իսկ կոլաբորացիոն ռեժիմի ներկայացուցիչները հայտարարում են թե կարող ենք շնորհավորել միմյանց խաղաղության հաստատման կապակցությամբ»։