ԱՄՆ-ն ցանկանում է, որ ՌԴ-ի հետ սպառազինությունների վերահսկողության շուրջ նոր պայմանագիրը ներառի Չինաստանը

ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որ Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկողության մասին նոր պայմանագիրը ներառի Չինաստանը: Ինչպես «Արմենպրես»-ը…

ԱՄՆ-Իրան բանակցություններն ավարտվել են | ՄԱՄՈՒԼ.ամ

Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը, հայտնում է Tasnim-ը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ խորհրդակցություններ է անցկացնում Օմանի արտաքին գործերի նախարարի հետ։ Նշենք, որ այսօր Օմանի մայրաքաղաք Մասկատում Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցություններ էին մեկնարկել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Օմանը հանդես է գալիս որպես միջնորդ։

ICE-ի 700 գործակալի հետ կկանչեն Մինեապոլիսից

ԱՄՆ ներգաղթի գերատեսչության ղեկավարությունը հայտարարել է, որ Մինեապոլիսից դուրս կբերվի Ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) շուրջ 700 աշխատակից: Դա հաստատել է նաև նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ ընդունել էր, որ գործակալները պետք է «ավելի մեղմ» գործեին։ Այնուամենայնիվ, ամբողջ Մինեսոտա նահանգում կմնա այդ գերատեսչության շուրջ 2 հազար գործակալ։ Նահանգի մայրաքաղաքում լարվածությունը պահպանվում … Read more

Մոսկվայում մահափորձ է եղել ԳՌՈՒ-ի պետի առաջին տեղակալ, գեներալ Ալեքսեևի դեմ

Մոսկվայում մահափորձ է եղել ԳՌՈՒ-ի պետի առաջին տեղակալ, գեներալ Ալեքսեևի դեմ։ Անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Վոլոկոլամսկոյե մայրուղու շենքի 24-րդ հարկում գտնվող գեներալ-լեյտենանտի մեջքին և փախել

Աջապահյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց > Լուրեր Հայաստանից

Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք․ Աջապահյանի կալանքը վերացնելու միջնորդությունը։ Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ տնային կալանք կիրառվեց։ Հիշեցնենք, որ Աջապահյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև գործող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Անդրադարձ … Read more

Երկրաշարժ՝ Թուրքիայում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Այսօր Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։ Հաղորդվել է, որ Էրզինջանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները գրանցվել են 4.52 կմ խորության վրա։