ԱՄՆ-Իրան բանակցություններն ավարտվել են | ՄԱՄՈՒԼ.ամ

Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը, հայտնում է Tasnim-ը։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ խորհրդակցություններ է անցկացնում Օմանի արտաքին գործերի նախարարի հետ։

Նշենք, որ այսօր Օմանի մայրաքաղաք Մասկատում Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցություններ էին մեկնարկել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Օմանը հանդես է գալիս որպես միջնորդ։

Leave a comment