Հայաստան–Հնդկաստան համագործակցության շրջանակում դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստան–Հնդկաստան համագործակցության շրջանակում դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին։ Այն պաշտոնապես հանձնել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Այս անգամ մատակարարվել է 21600 դեղապատիճ։     Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է Հայաստան–Հնդկաստան … Read more

Արման Սարոյա՛ն, կալանքում գտնվող անձի հետևից բամբասելու փոխարեն ձայնագրությունն ուղարկիր փորձաքննության․ Արսեն Բաբայան

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանն այսօր հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց, թե ինչու Ամենայն Հայոց կաթողիկոսը չի ցանկացել ծանոթանալ կարգալույծ արված Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ Սրբազան) տարած եզրակացությանը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ։ «Քննչական կոմիտեից հետո երևի ամենաշահագրգիռ անձը Արման Սարոյանն էր։ Ինձ համար նախ անհասկանալի է, գուցե հասկանալի է, թե ինչու է … Read more

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են՝ քննչական մարմինների կարգավիճակի վերաբերյալ հարցը, սեփականության իրավունքի վերաբերյալ կարգավորումները, պետական լեզվի վերաբերյալ հարցը։ Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, խորհուրդը կշարունակի աշխատանքները սահմանադրական բարեփոխումների օրակարգում ներառված այլ հարցերի քննարկման ուղղությամբ: