Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են՝


  • քննչական մարմինների կարգավիճակի վերաբերյալ հարցը,

  • սեփականության իրավունքի վերաբերյալ կարգավորումները,

  • պետական լեզվի վերաբերյալ հարցը։


Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, խորհուրդը կշարունակի աշխատանքները սահմանադրական բարեփոխումների օրակարգում ներառված այլ հարցերի քննարկման ուղղությամբ:

Leave a comment