Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործն ընդունել է վարույթ: Այս մասին հայտնել է Քրեական դատարանի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը: Նախնական դատալսումները նշանակվել են դեկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Արգամ Աբրահամյանը պատվիրել է Ս.Վ.-ի սպանությունը, որը կատարել է Գեղամ Հակոբյանը: