Ադրբեջանից Հայաստան կրկին դիզելային վառելիք է ուղարկվում

Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է այդ երկիր առաքել ևս 4500 տոննա դիզելային վառելիք։ APA-ին հայտնի է դարձել, որ դիզելային վառելիքի այս ծավալը Ադրբեջանից երկաթուղով կառաքվի այսօր՝ փետրվարի 25-ին։ Հիշեցնենք՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 0.03 հա մակերեսով հողամաս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 12-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և ֆիզիկական անձի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի փետրվարի 17-ի վճռով բավարարվել է: Վճռով անվավեր է … Read more

Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Ռուբենին եւ նրա ընտանիքին. «Ազնավուր» հիմնադրամ

Ռուբեն Վարդանյանը տասնամյակներ շարունակ նախաձեռնել և իրականացրել է զարգացման լայնածավալ նախագծեր կրթության, բարեգործության և պետականաշինության ոլորտում՝ իր ժամանակն ու ռեսուրսները ներդնելով Հայաստանի և Արցախի ապագայի մեջ։ Ավելի քան երկու տարի է, ինչ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ Մեկ տարուց ավելի տևած նրա դատավարությունը լայնորեն քննադատվել է իրավաբանների, միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանների … Read more

8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները. Նարեկ Կարապետյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ՖԲ գրառումը. 8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները: Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ։ Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնու՞մ եք, ինչ կանի նա, եթե … Read more

«8 տարի մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, ումից վտանգ տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները»․ Նարեկ Կարապետյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները:      Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ։     Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կանի նա, … Read more

Ցիկլոն է ներթափանցում. ձյուն է սպասվում, որոշ շրջաններում՝ առատ տեղումներ

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:   Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ին … Read more

«Սևամորթները կապիկներ չեն»․ ​Դեմոկրատ կոնգրեսականին դուրս են հանել Թրամփի ելույթի ժամանակ

Դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինին դուրս են հանել Ներկայացուցիչների պալատից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Երկրի վիճակի մասին» ելույթի ժամանակ, գրել են ԶԼՄ-ները։ Գրինը բարձրացրել էր «Սևամորթները կապիկներ չեն» գրությամբ ցուցանակ։ Սա առաջին դեպքը չէ, երբ դեմոկրատը փորձում է խափանել Սպիտակ տան ղեկավարի ելույթը։ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Սթիվ Սկալիզը փորձել է խլել ցուցանակը, մինչդեռ կոնգրեսական Թրոյ Նելսը … Read more