Անկլավ–էքսկալվների փոխանակման վերաբերյալ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան

Բաժանորդագրվել

Թե անկլավ–էքսկլավների հետ կապված հայկական կողմն ինչ առաջարկ ունի, Գրիգորյանը նախընտրեց չբացահայտել։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի հետ անկլավ–էքսկալվների փոխանակման վերաբերյալ չկա համաձայնություն։ Այդ մասին Երևանում COP17–ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` անկլավ–էքսկալվների փոխանակման մասին երեկվա հայտարարությանը։

«Փոխնակաման հետ կապված չկա համաձայնություն. ցանկացած հարց, որ ֆորմալ քննարկվում է, որի շուրջ կա աշխատանքային քննարկում, մենք հրապարակում ենք. ցանկացած հանդիպում, որի վերաբերյալ կա հստակություն, հրապարակային է»,– ընդգծեց նա։

Թե անկլավ–էքսկլավների հետ կապված հայկական կողմն ինչ առաջարկ ունի, Գրիգորյանը նախընտրեց չբացահայտել դրանք։

«Ես կարծում եմ, որ պատկերացումներն ու ընթացակարգերը այդ հարցի հետ կապված հստակ նկարագրված և կանոնակարգված են, և մենք գործելու ենք հստակ կանոնակարգի շրջանակում»,– նշեց փոխվարչապետը։

Նա հիշեցրեց, որ ադրբեջանական կողմի հետ սահմանազատման հարցով արդեն իսկ եղել է 13 հանդիպում և, բացի այդ, սահմանազատման վերաբերյալ չկա քննարկում կամ աշխատանք, որը ֆորմատից դուրս է։

Leave a comment