Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան առաջին անգամ Ադրբեջան կայցելի
Քաղաքականություն 06.03.2026 | 20:32 Մարտի 11-ին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։ Դա նրա առաջին այցը կլինի Բաքու։ ԵՄ խորհրդի նախագահի գրասենյակը այս մասին տեղեկացրել է ադրբեջանական լրատվամիջոցներին։ «Այցը տարածաշրջանային բնույթ չունի։ Սա ԵՄ խորհրդի նախագահի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան»,- նշել են Կոշտայի գրասենյակից։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի