Նախնական գնահատականով՝ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակման խնդիրը. նախարար

Նախնական գնահատականով՝ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակման խնդիրը. նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ պարեկների նախնական գնահատականի՝ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակման խնդիրը։

«Բայց շատ նախնական է, խնդրում եմ՝ որևէ մեկն այս հիմնավորմամբ չմեկնաբանի դեպքը, վարույթով դեռ պետք է հստակ հասկանանք պատճառները»,- լրագրողների հետ զրույցում ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նկատել է, որ Հայաստանում, ցավոք սրտի, անվտանգային վարման մշակույթ չկա։

«Բոլորս վարում ենք այնպես, ինչպես մեզ է հարմար»,- ասել է նախարարը:

Leave a comment