Իրականում ցանկացած դեպք մեզ համար ողբերգական է, և մենք բոլորս պետք է հետևություններ անենք։ Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Ուշիի ոսբերգական ավտովթարին։
«Իհարկե, քրեական վարույթ կա նախաձեռնված, դրա շրջանակներում ամբողջ դետալները կքննարկվեն, և կհասկանանք իրական պատճառը։ Շատ նախնական են իմ գնահատականները, դրա համար եմ խուսափում որևէ կոնկրետ բան նշելուց։ Օրինակ՝ պարեկային ծառայողների կողմից շատ նախնական գնահատական կա, որ մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել, որովհետև ճանապարհին արգելակման մասին վկայող առերևույթ հետքեր չկան, բայց նորից եմ ուզում շեշտել՝ սա նախնական է: Խնդրում եմ որևէ մեկդ այս հիմնավորմամբ չմեկնաբանել դեպքը, որովհետև վարույթով պետք է հստակ հասկանանք պատճառները»,- նշեց նախարարը։