Վարչապետը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ > Լուրեր Հայաստանից

Աբու Դաբիում աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։ Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու և այսօր կայանալիք «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը մասնակցելու համար՝ կարևորելով նրա ներկայությունը միջոցառմանը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին … Read more

Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը

Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը, այն բանից հետո, երբ նրա SpaceX-ը ձեռք է բերել արհեստական բանականությամբ և սոցիալական մեդիայով զբաղվող նրա xAI ընկերությունը։ Forbes-ի գնահատմամբ՝ գործարքը, որը միավորված ընկերությունը գնահատում է 1,25 տրիլիոն դոլար, Մասկի կարողությունը մեծացրել է 84 միլիարդ դոլարով՝ հասցնելով ռեկորդային 852 միլիարդ դոլարի։ … Read more

Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2026 թվականի փետրվարի 20-ն է․ ՊԵԿ-ը հիշեցնում է

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հիշեցնում է, որ հատուկ հարկման համակարգերում 2026 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը 2026 թվականի փետրվարի 20-ն է: Նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ կայքից։ Հարկման … Read more

Ադրբեջանի միջով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի ութ երկաթուղային վագոն

Ռուսաստանից Ադրբեջանի միջով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի ութ երկաթուղային վագոն։ Բեռնատար վագոնները կուղարկվեն այսօր, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տեղափոխվել է հացահատիկով լի 285 երկաթուղային վագոն (մոտավորապես 19,900 տոննա)։

Քաղցկեղի առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել. նախարար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Քաղցկեղի դեմ պայքարի օրն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:   «Այս հիվանդության առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել։ Դրա հիմնական գործիքը սքրինինգն է։   Մենք ներդրել և ընդլայնում ենք սքրինինգային ծրագրերը` կանխելու. 1. կրծքագեղձի քաղցկեղը, … Read more