Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի

Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի։   Այս հարցը քննարկվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:    Մենք մի բան ենք ցանկանում, որ Հայաստանը լինի բարեկեցիկ, որ երկրում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև մենք շատ ենք գնահատում և արժևորում մեր կապերը հայ ժողովրդի հետ։   ՌԴ Դաշնության … Read more

Խուդոյան․ «Միջնորդում եմ որպես վկա հարցաքննել ՔԿ նախագահին և գլխավոր դատախազին»

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակիցների գործով դատական նիստի ժամանակ միջնորդեց որպես վկա կանչել և հարցաքննել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ «Պողոսյանը գործի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ է արել ու տվյալներ հայտնել, որոնք նախաքննության ընթացքում չեն եղել ու դատավարական վարույթին էլ ներկայացված չեն։ Վարդապետյանն էլ … Read more

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Վերաքննիչ հակակոռուպցոն դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած կալանքի որոշումը»,–գրել է Բաբայանը։ Հավելենք` երեկ, փետրվարի 4–ին, Խաչիկ Գալստյանը քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր հղել` ընդդիմադիրներին կոչ անելով համագործակցության ձեռք պարզել միմյանց և թիրախային խփել մեկ նշանակետի։ Հիշեցնենք, որ Խաչիկ … Read more

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր անփոփոխ թողեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքի որոշումը, նա կշարունակի մնալ բանտում: Դատավորը նշեց, որ ներկայացված առողջական խնդիրները հիմք չեն կալանքից ազատելու կամ այն փոխելու համար: Նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը նաև հանդես եկավ միջնորդությամբ՝ բացարկ հայտնելով նախագահող դատավոր Լևոն Պետրոսյանին, ինչը մերժվեց: Դատավորն ի սկզբանե կասկածի տակ դրեց Փոստանջյանի … Read more

Բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից 1-ի կյանքի համար

Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վարդանաշեն-Նորապատ ավտոճանապարհին բախվել են 71-ամյա Ռաֆայել Ղ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 32-ամյա Թելման Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին … Read more