Բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից 1-ի կյանքի համար

Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վարդանաշեն-Նորապատ ավտոճանապարհին բախվել են 71-ամյա Ռաֆայել Ղ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 32-ամյա Թելման Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի և ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

Փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնութան ավտոմեքենաներին այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

 

Leave a comment