Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է «Բունդեսլիգա 2» ֆուտբոլային մրցաշարի «Այնտրախտ Բրաունշվեյգ» ակումբ։ 22-ամյա հարձակվողը գերմանական ակումբին է միացել «Բունդեսլիգայի» «Բորուսսիա Մյոնխենգլադբախ»-ից՝ վարձակալական հիմունքներով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Պայմանագրում մշտական տրանսֆերով գնման իրավունք նախատեսված չէ։ Ռանոսը հանդես կգա 25 համարի ներքո։