«Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասին








«Համահայկական ճակատ»Շարժում տելեգրամյան էջը գրում է․

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը.

«Ռազմական ակադեմիան ավարտած, անբասիր ուղի անցած, բարեխիղճ ու ազնիվ սպաների դեմ սկսված այս հետապնդումները մեկ նպատակ ունեն` ուժային կառույցները զրկել արժանապատիվ, հեղինակություն վայելող կադրերից։

Ես իմ ամբողջ ներուժով կանգնելու եմ գնդապետ Արտակ Ղազարյանի և նրա պես յուրաքանչյուր արժանապատիվ, սկզբունքային և հայրենասեր սպայի կողքին։ Իսկ դուք, այս դեպքում` պաշտոն զբաղեցնող և սպաների վրա «գործ սարքելու» հաշվին առաջխաղացման գնացող տիկնայք, պատասխան եք տալու Օրենքի և Աստծո առաջ` ձեր այս կեղտոտ գործերի համար։ Ձեր անուններն էլ կհրապարակվեն, ձեր կողմից ծանոթ-բարեկամ-սիրածներին պաշտոնների նշանակումներն էլ:

Մինչև ե՞րբ եք շարունակելու թիրախավորել նրանց, ովքեր իրենց կյանքը դրել են հայրենիքին ծառայությանը»:

 




Leave a comment