Որտե՞ղ են մսխվում այն միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին ձնամաքրման աշխատանքներին. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Վերջին շրջանում վթարային այսպիսի բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով: Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ: Տպավորություն է, որ ամեն անգամ իշխանություններն անակնկալի են գալիս տեղումներից՝ պատրաստ չլինելով նման իրավիճակի: Որտե՞ղ … Read more