Հրավիրում եմ պարահրապարակ, մենք նվագում ենք, դուք պարում. Փաշինյան
Հունվարի 30–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է պարելու։ «Ինչպես ակնարկել էի՝ հրավիրում եմ պարահրապարակ։ Մենք նվագում ենք, Դուք պարում։ Հանդիպումը տեղի է ունենալու Երեւանում։ Ավելի կոնկրետ վայրի մասին Ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ։ Գրանցվեք QR–ով կամ այսհղումովԴուք պարում եք, մենք նվագում»– գրել է նա սոցցանցերում։ Նշենք, որ Փաշինյանը սկսել է հարվածային գործիքներ նվագել։