IRNA. «Իրանը մերժել է հրադադարի առաջարկը»

«Իրանը մերժել է հրադադարի առաջարկը և ընդգծել է պատերազմի անժամկետ դադարեցման անհրաժեշտությունը»,- հաղորդում է Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ 10 կետից բաղկացած Իրանի պատասխանը ամերիկյան կողմին է փոխանցվել Պակիստանի միջոցով։ «Դրանում անդրադարձ կա տարածաշրջանային հակամարտության դադարեցմանը, Հորմուզի նեղուցով անխոչընդոտ նավարկությանն ու պատժամիջոցների վերացմանը»,- տեղեկացնում է IRNA-ն։ Այսօր ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական … Read more

Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ․ ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին առանձին․ հայտարարություն

Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ․ ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին առանձին․ հայտարարություն

Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

Իրանի խորհրդարանը և մի շարք համապատասխան հաստատություններ աշխատում են Հորմուզի նեղուցի նոր իրավական համակարգին առնչվող նախագծի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Ռուսաստանի դաշնությունում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։ «Իրանի խորհրդարանը և մի շարք իրանական հաստատություններ աշխատում են այդ կարևոր միջազգային ծովային ուղու համար նոր իրավական համակարգ ստեղծելու … Read more

Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել և կանխել են Սևանում նախապատրաստվող ծանր ավազակությունը․ դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել և կալանավորվել են 33 և 38 տարեկան երկու տղամարդ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Ավազակության նախապատրաստման բացահայտման գործը տրամաբանական ավարտին հասավ ապրիլի 3-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզի պարեկների հետ, դատարան ներկայացնելու համար … Read more

Փաշինյանը խուճապի մեջ է, օրենսդրական փոփոխություններով չի կանգնեցնելու ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը արձագանքել է ՔՊ-ի կողմից նախաձեռնած ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին․ «Վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժը։ Փաշինյանը հապճեպ օրենսդրական փոփոխություններով չի՛ կանգնեցնելու փոփոխությունների ընթացքը։Ի՞նչ է սա, եթե ոչ` խուճապ» ,- նշել է նա։ Ավելին՝ տեսանյութում։

Փաշինյանի կառավարման սկզբում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռшզմական տարբերությունը 2,5 անգամ էր, այսօր՝ 8 անգամ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Փաշինյանի կառավարման սկզբում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական տարբերությունը 2,5 անգամ էր, այսօր՝ արդեն 8 անգամ: Այս մասին Շանթ ՀԸ «Հեռանկար» լրատվական ծրագրի շրջանակներում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեզ երաշխավոր պետք չէ, ԹՐԻՓՓ-ով ունենք վկա՝ ԱՄՆ-ն, ով երաշխիք չի տալիս, ուղղակի վկա է, Ադրբեջանի հետ հարաբերությունները … Read more

Ռուսական կողմի գլխավոր սխալն էլ հենց դա էր՝ հայ ժողովրդին պարզ ու ուղիղ չի ասվել, որ մեր իշխանությունները մեզ խաբում են. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Ռուսական կողմի հիմնական սխալը վերջին 15–20 տարիների ընթացքում այն էր, որ Արցախյան հակամարտության համատեքստում բաց ու հստակ չի ասվել հայ ժողովրդին, որ եթե դուք չգնաք այդ հինգ շրջանների զիջմանը և չիրականացնեք այն խաղաղության պլանը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայկական, ապա անխուսափելի … Read more