Մինչև տարեվերջ նոմինալ ունեցվածքը ձեռքից վերցվելու է․ Փաշինյանը ԱԺ ամբիոնից սպառնաց Սամվել Կարապետյանին

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնացել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ հայտարարելով, թե մինչև տարեվերջ նա կորցնելու է իր ֆինանսական միջոցները։ «Ես կանխատեսել եմ և պնդում եմ իմ կանխատեսումը, որ ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է։ Իրանից մեծ–մեծ որ պարտավորություններ ա ստանձնել, դրանք չկատարելու արդյունքում իրա նոմինալ ունեցածն իր ձեռից … Read more

«Ուղիղ Խոսք» 108. Բոմժ չդառնալու միակ հնարավորությունը – 15 Ապրիլի 2026

💥Ներկայացնում ենք քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի «Ուղիղ Խոսք» հեղինակային հաղորդաշարի հերթական՝ 108-րդ թողարկումը։ 🔍 ԹԵՄԱՆԵՐ ➤ Նախընտրական իրավիճակ. «Ուժեղ Հայաստան» ➤ Քաղաքական պրոցե՞ս, թե բիզնես-նախագիծ➤ «Բոմժ» կարող են դարձնել բիզնեսմենին, բայց ոչ քաղաքական գործչին➤ Քաղաքական հավակնություններ➤ Պատրաստվեք տևական քաղաքական պայքարի Հաղորդաշարին հետևեք ամեն երեքշաբթի։

ՆԱՏՕ-ն 2026 թվականին Ուկրաինային կտրամադրի 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News ՆԱՏՕ-ն 2026 թվականին Ուկրաինային կտրամադրի 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն՝ ի լրումն Եվրամիության կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինան ստանա անհրաժեշտ աջակցությունը։ Բոլոր դաշնակիցները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն, որպեսզի հասնեն այս տարվա համար Ուկրաինայի անվտանգության և … Read more

Մուտք եզդիական տաճար, շփում բնակիչների հետ. վարչապետի անդրադարձը՝ ՀՀ-ում ապրող ազգերի իրավունքներին

Մալաքե Թաուսի տոնի՝ եզդիների Նոր տարվա առիթով վարչապետը հյուրընկալվել է եզդիական համայնքին: Նիկոլ Փաշինյանը շրջել է Արմավիրի Ակնալիճ համայնքում գտնվող եզդիական սրբատեղիում, որտեղ կողք կողքի ներկայացված են հայ և եզդի հերոսների հուշարձաններ: Ելույթում վարչապետը հայտարարել է, որ թեև մենք դավանում ենք տարբեր կրոններ, տարբեր ավանդույթներ ունենք, բայց ունենք մեկ ընդհանուր՝ ՀՀ քաղաքացու անձնագիր, իսկ … Read more

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն իր պատվին վերանվանել չի ​​հաջողվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն իր պատվին վերանվանել չի հաջողվի։ «Դուք կարող եք այն անվանել Հորմուզյան նեղուց կամ պարզապես Հորմուզի նեղուց։ Միակ բանը, որ նրանք չեն կարող այն անվանել, Թրամփի նեղուցն է. այդ գաղափարը նրանց սրտով չէ»,- նշել է նա։