Ամանորի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Աբովյան փողոցում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Երևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ նոյեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 27-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից

Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը

Քաղաքականություն 26.11.2026 | 18:01 Մոսկվայի 235-րդ կայազորային ռազմական դատարանը նոյեմբերի 25-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Յուրի Գրեխովին կալանավորելու որոշում է կայացրել։ Գեներալին ներկայացված մեղադրանքների էությունը չի բացահայտվում, գրում է The Insider-ը։ Ուժային կառույցներին մոտ կանգնած Baza տելեգրամ ալիքը գրում է, որ Գրեխովին կասկածում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ավելի ուշ այս … Read more

Ալեն Սիմոնյանն ու Ավստրիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Քննարկվել են Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացմանը եւ երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաներին։

Բուլղարիան կմասնակցի Կիևին ոչ ռազմական աջակցության տրամադրմանը, բայց ռազմական օգնություն չի հատկացնի

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը, ժամանելով Եվրամիության արտահերթ գագաթնաժողովին, լրագրողներին հայտնել է, որ իր երկիրը մտադիր չէ գումար տրամադրել…

Պապոյանն ու Լատվիայի դեսպանը քննարկել են առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները

Պապոյանն ու Լատվիայի դեսպանը քննարկել են առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները Աջակցիր «Ա1+»-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը։   Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ներդրումային կապերի … Read more

Երկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ

Երկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել հանրակրթական ուսումնական հաստատություններ։Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները՝ համընդհանուր դիզայնի սկզբունքներին տիրապետող փորձագետի ներգրավմամբ, 2026 թվականի նոյեմբերի 11-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Նոր Կեսարիայի … Read more

Առանց վերականգնման մարզումները նվազեցնում են աշխատունակությունը

Բրազիլացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ առանց բավարար վերականգնման չափից շատ մարզվելը կարող է խանգարել ուղեղի՝ նորմալ հանգստի վիճակին վերադառնալու կարողությանը։ Սան Պաուլոյի համալսարանի Ռիբեյրան Պրետոյի ֆիզիկական դաստիարակության և սպորտի դպրոցի գիտնականները պարզել են, որ երկարատև և ինտենսիվ մարզումների ենթարկված մկների ուղեղի հիպոկամպում (հիշողության և հույզերի հետ առավել սերտորեն կապված հատվածում) մարզումից հետո … Read more

Այսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստը

Քաղաքականություն 26 Նոյեմբեր, 2026 18:10 Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, նախագահությամբ դատավոր Հրաչ Դաջունցի, տեղի ունեցավ Շաքիի դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը։ Նիստին ներկա էր ՀՀ սահմանն ապօրինի հատած, Շաքի գյուղ մտած և հանցանք կատարած ադրբեջանցին։ Դատական նիստին ներկա չէին տուժող Անի Ավետիսյանն ու նրա երեխաները՝ պայմանավորված առողջական … Read more