Շատ հետաքրքիր է հայերեն իմաստ բառի ծագումը։ Այն առաջացել է հնդեվրոպական «իմ», «եմ» արմատից, որը նշանակում է ձեռք բերել, վերցնել, ստանալ։ Ի դեպ, այդ նույն արմատից առաջացել է սլավոներեն, ռուսերեն иметь բառը, որ նշանակում է ունենալ։ Եվ դա նշանակում է, որ մեր նախնիները գիտակցել են, որ իմաստությունը մի բան ուղեղում ունենալն է, և իմաստը, իմաստներ ունենալը անհնարին է առանց իմաստության, առանց իմանալու։
Ի դեպ, մի հետաքրքիր այլ զուգահեռ տանենք։ Մենք նաև ունենք ունակություն բառը, մի բան կարողանալ, ունակ լինել։ Դարձյալ՝ ունենալու իմաստից է գալիս։ Այսպիսով, եթե մենք նայենք այսօրվա ժամանակներին, երբ մարդիկ ասում են արհեստական բանականությունը մեզ ամբողջապես կփոխարինի, այլևս իմանալ ոչինչ պետք չէ, մենք կհարցնենք, այն կասի։ Բայց դա նշանակում է, որ իմանալու հետ մեկտեղ մենք կկորցնենք իմաստները, մենք կդառնանք անիմաստ, մենք չենք կարողանա որևէ բան անել, որովհետև մենք չենք ունենա, մենք կդառնանք անունակ։ Ուզու՞մ ենք արդյոք մենք լինել անիմաստ և անունակ, թե ուզում ենք լինել իմացող, գիտակցող, կրթված։ Որոշումը ձերն է։
The post «Իմաստ» բառի գաղտնիքը. ինչու AI-ը մեզ չի փրկի appeared first on CIVILNET.