https://arm.sputniknews.ru/20260318/larijanii-mahy-chi-azdi-irani-ishkhanutjan-kajunutjan-vra-artgvortsnakharar-99972345.html
Լարիջանիի մահը չի ազդի Իրանի իշխանության կայունության վրա. արտգործնախարար
Լարիջանիի մահը չի ազդի Իրանի իշխանության կայունության վրա. արտգործնախարար
Sputnik Արմենիա
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, նա իշխանության առանցքային դեմքերից մեկն էր։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T10:20+0400
2026-03-18T10:20+0400
2026-03-18T10:22+0400
իրանի իսլամական հանրապետություն
ալի լարիջանի
աբբաս արաղչի
իսրայել
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_0:0:1280:721_1920x0_80_0_0_68f73ee42fc5bddfc3870c2a44f48f23.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը չի ազդի Իրանի իշխանության կայունության վրա, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։Նրա խոսքով՝ ամերիկացիներն ու իսրայելցիները մինչև հիմա չեն գիտակցել, որ Իսլամական Հանրապետությունը հզոր քաղաքական կառուցվածք ունի։ Մեկ անձի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում այդ կառուցվածքի վրա, Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է արտգործնախարարը։Նախարարը հավելել է, որ գլխավոր գործոնը համակարգի ամրությունն է, այլ ոչ թե անհատները։Երեկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Լարիջանին սպանվել է Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ։ Ավելի ուշ Լարիջանիի գրասենյակը հաստատել է նրա մահը։ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը իշխանության ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր։Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել ԻսրայելինՀիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_f535623c601602035b45fa61da048587.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ալի լարիջանի, աբբաս արաղչի, իսրայել, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ալի լարիջանի, աբբաս արաղչի, իսրայել, ամն, պատերազմ
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, նա իշխանության առանցքային դեմքերից մեկն էր։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը չի ազդի Իրանի իշխանության կայունության վրա, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ ամերիկացիներն ու իսրայելցիները մինչև հիմա չեն գիտակցել, որ Իսլամական Հանրապետությունը հզոր քաղաքական կառուցվածք ունի։ Մեկ անձի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում այդ կառուցվածքի վրա, Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է արտգործնախարարը։
Նախարարը հավելել է, որ գլխավոր գործոնը համակարգի ամրությունն է, այլ ոչ թե անհատները։