Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․
«Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին:
«Առաջարկ Հայաստանին» նախագիծը բաց, ազատ, վերկուսակցական հարթակ է, որը կարող է համադրել ու գեներացնել արդյունավետ ծրագրեր մեր երկրի բազմաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ։ Այն ունակ է միավորել իրենց բնագավառներում փորձառու և հանրային վաստակ ու հեղինակություն ունեցող անհատ-մասնագետների ու պրոֆեսիոնալների, այդ կերպ իր նպաստը բերել ծանր մարտահրավերների դիմագրավող մեր երկրի խնդիրների լուծմանը։
Հաշվի առնելով այս ամենը, ես միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին և պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձը ու կարողությունները ի նպաստ բերել նրա ազգաշահ առաջխաղացմանը», – ֆեյսբուքյան գրառմամբ նշել է նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: