Զելենսկին հանդիպել է Չարլզ III-ի հետ․Ուկրաինայի նախագահը ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

«Ես իմ աշխատանքային այցը Մեծ Բրիտանիա սկսեցի Չարլզ III թագավորի հետ հանդիպումով։ Շնորհակալություն եմ հայտնում Նորին Մեծությանը և ամբողջ թագավորական ընտանիքին Ուկրաինային շարունակական աջակցության և համերաշխության համար », ​​- գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։

Զելենսկին նաև երկկողմ բանակցություններ է վարելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Դաունինգ սթրիթում։

Դրանից հետո Ուկրաինայի նախագահը, ինչպես սպասվում է, ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։

Leave a comment