«Եթե Քոչարյանն այդ ժեխի երախը չփակի, իր կապիտալի մնացորդներն էլ կմաշեցվեն»․ Միհրան Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ընկնելով իր շրջապատի տարատեսակ թուլեքի խելքին, ոչ միայն 5 տարում մսխեց իր քաղաքական կապիտալը, այլև առաջիկա ընտրություններում սպառնում է դառնալ Երրորդ Հանրապետության պատմության ընտրողների ամենամեծ ձայն փոշիացնողը:
     Եթե 2021-ին նախագահ Քոչարյանն արդարանում էր, թե «պրիզը մեկ հատ չէ», հիմա նման արդարացման հնարավորություն, անգամ, չի ունենալու:
     Եվ, այս ամենն իր շրջապատի ֆեյք կանալներ քշողների ու հայհոյախոս ժեխի շնորհիվ: Հենց այդ ժեխը «մինչև քոքը մաշացրեց» Քոչարյանի կապիտալը: Եթե դրանց երախը չփակի Քոչարյանն անձամբ, այդ կապիտալի մնացորդներն էլ կմաշեցվեն մինչև հունիսի 7-ը: Որովհետև բոլոլաներին ու մյուս աղբակույտին պատասխան չի լինելու, պատասխանը լինելու է Մասիսի գագաթից ուղիղ Քոչարյանի ճակատին»։

Leave a comment