Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է։ Այս մասին Factor TV-ին տեղեկանում է ԱԺ խորհրդի որոշումից։

Հանձնաժողովն ունի ընդհանուր 19 անդամ, այդ թվում՝ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունն էլ ղեկավարելու է ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Ազգային ժողովն այսօր սահմանել է Հայաստանի և այլ երկրների միջև գործող բարեկամական խմբերի ղեկավարներին։

Բարեկամական խմբերի ղեկավարների մեծ մասը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ են։ Նրանցից մի շարք պատգամավորներ ղեկավարում են միանգամից երկու կամ երեք խմբեր։

Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը ղեկավարում է Հայաստան-Ավստրալիա, Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը։ Հայկ Կոնջորյանը ղեկավարում է Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Հնդկաստան խմբերը, իսկ Ծովինար Վարդանյանը՝ Հայաստան-ԱՄԷ և Հայաստան-Կորեա խմբերը։

Երկուական բարեկամական խմբերի ղեկավարներ են նաև Արփինե Դավոյանը՝ Բահրեյնի և Հորդանանի, Արման Եղոյանը՝ Բելգիայի և Հունգարիայի, Լիլիթ Մինասյանը՝ Բրազիլիայի և Սլովակիայի, Սարգիս Խանդանյանը՝ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի, Արմեն Խաչատրյանը՝ Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի, Հասմիկ Հակոբյանը՝ Ինդոնեզիայի և Վիետնամի, Հռիփսիմե Գրիգորյանը՝ Իսլանդիայի և Շվեդիայի, Տաթևիկ Գասպարյանը՝ Իսպանիայի և Դոմինիկյան Հանրապետության, Նազելի Բաղդասարյանը՝ Իսրայելի և Մոլդովայի, Արուսյակ Ջուլհակյանը՝ Լեհաստանի և Ֆրանսիայի, Սոնա Ղազարյանը՝ Լյուքսեմբուրգի և Ուկրաինայի, իսկ Վահագն Ալեքսանյանը՝ Չինաստանի և Վրաստանի հետ բարեկամական խմբերը։

Մնացած բարեկամական խմբերից յուրաքանչյուրն ունի մեկական ղեկավար։ Դրանց թվում են Հայաստան-Իտալիա խումբը, որի ղեկավարն է Մարիա Կարապետյանը, Հայաստան-Իրան խումբը՝ Վահե Ղալումյանի ղեկավարությամբ, Հայաստան-Ճապոնիա խումբը՝ Բաբկեն Թունյանի ղեկավարությամբ, Հայաստան-Չեխիա խումբը՝ Արթուր Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Հայաստան-Սիրիա խումբը՝ Հակոբ Սիմիդյանի ղեկավարությամբ և Հայաստան-Չինաստան խումբը՝ Վահագն Ալեքսանյանի ղեկավարությամբ։

Ընդդիմադիր խմբակցություններից ևս պատգամավորներ են ղեկավարում բարեկամական խմբերը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներից Գրիշա Թամրազյանը ղեկավարում է Հայաստան-Բուլղարիա, Տիգրան Աբրահամյանը՝ Հայաստան-Թուրքմենստան, Հարություն Մնացականյանը՝ Հայաստան-Իրաք, Վրույր Այվազյանը՝ Հայաստան-Ռումինիա, Շիրազ Մանուկյանը՝ Հայաստան-Քուվեյթ, Հայկ Ֆարմանյանը՝ Հայաստան-Սինգապուր, Գառնիկ Դավթյանը՝ Հայաստան-Եթովպիա, իսկ Արամ Վարդևանյանը՝ Հայաստան-Կատար բարեկամական խմբերը։

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը ղեկավարում է Հայաստան-Ավստրիա, Իշխան Սաղաթելյանը՝ Հայաստան-Արգենտինա և Ուրուգվայ, Ագնեսա Խամոյանը՝ Հայաստան-Թաիլանդ, Արթուր Խաչատրյանը՝ Հայաստան-Իռլանդիա, Սևակ Խաչատրյանը՝ Հայաստան-Խորվաթիա, Գեղամ Մանուկյանը՝ Հայաստան-Ղրղզստան, Մեսրոպ Մանուկյանը՝ Հայաստան-Մեքսիկա, Լևոն Քոչարյանը՝ Հայաստան-Պորտուգալիա, իսկ Լիլիթ Գալստյանը՝ Հայաստան-Ֆինլանդիա և Նորվեգիա բարեկամական խմբերը։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment