Սյունիքում հայտնաբերված ադրբեջանցին երևանյան հիվանդանոցներից մեկում է․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որը Սյունիքի մարզի Շաքի գյուղում կրակել ու ոտքից վիրավորել էր Անի Ավետիսյանին, մարմնական վնասվածքներ պատճառել նրա երեխաներին, Սիսիանի հոսպիտալից հենց դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը։

Այդ մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Համապատասխան պետական գերատեսչությունները, սակայն, չեն մեկնաբանում, թե կոնկրետ որ բուժկենտրոնում է և ինչ վիճակում է ադրբեջանցին։

Leave a comment