Մատենադարանը շարունակում է հայ միջնադարյան գրավոր կոթողների միջազգայնացման ընթացքը

2026 թ. մարտի 12-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Tovmasyan Foundation-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը ստորագրեցին 5-ամյա համագործակցության հուշագիր։

Համագործակցությունը կմեկնարկի հայոց միջնադարի մեծանուն գիտնական բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատության բնագրի հրատարակմամբ և անգլերեն թարգմանությամբ (աշխատասիրությամբ՝ Մատենադարանի բժշկական և բնագիտական բնագրերի ուսումնասիրման խմբի գիտաշխատող Կարինե Մոսիկյանի)։

Այս նախաձեռնությունը մեծապես նպաստելու է բժշկապետի գիտական ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացմանը և գիտական հարթակներում հայ միջնադարյան բժշկության դիրքավորմանը։
Համագործակցությունը բխում է Մատենադարանի գիտահրատարակչական գործունեության ռազմավարությունից։

Մատենադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment