Իրանի փաստացի առաջնորդ Ալի Լարիջանին սպանված է․ Իսրայել Կաց

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է երեկ երեկոյան Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի արդյունքում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նա նշել է, որ սպանել է  «Իրանի փաստացի առաջնորդ» Ալի Լարիջանին։

«Լարիջանին և «Բասիջ» հրամանատարը մեկ գիշերվա ընթացքում վերացվել են», – ասել է Կացը, ըստ Times of Israel-ի։

Իրանական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Իսրայելի անվտանգության ծառայություններում Channel 12-ի աղբյուրը հայտնել է, որ մարտի 16-ի կեսօրին տեղեկատվություն է ստացվել, որ Լարիջանին պետք է ժամաներ Թեհրանում գտնվող իր տներից մեկը։ Նա այնտեղ էր որդու հետ, երբ տեղի է ունեցել Իսրայելի հարվածը։

Leave a comment