Արաբական լիգան քննարկում է Իրանից պաշտպանվելու համար համատեղ ուժեր ստեղծելու հարցը


Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դիտարկում է Արաբական միացյալ զորախմբի ստեղծման հնարավորությունը՝ ի պատասխան Պարսից ծոցի երկրների ուղղությամբ Իրանի կողմից վերջերս ձեռնարկված հարվածների: Այս մասին հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսամ Զաքին՝ գրել է եգիպտական ​​«Աշ-Շորուք» պարբերականը։


Եգիպտոսում կայացած նիստում կրկին քննարկվել է 2015 թվականին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի ներկայացրած նախաձեռնությունը՝ համաարաբական զինված ուժեր ստեղծելու վերաբերյալ:


Գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ ժամանակն է վերադառնալ ընդհանուր զորախմբի քննարկմանը՝ ի պատասխան Պարսից ծոցի պետությունների դեմ Իրանի շարունակական հարվածների:


«Յուրաքանչյուր արաբական պետություն օրինական իրավունք ունի արձագանքելու ագրեսիային այնպես, ինչպես նպատակահարմար է համարում, և իրեն հարմար ժամանակ, իսկ ԱՊԼ-ն լիովին պաշտպանում է այդ իրավունքը»,- նշել է Զաքին:

Leave a comment