Փաշինյանն «Ակադեմիական քաղաքի» մասին է խոսել Չանդրակասանիի հետ հանդիպմանը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավար, պրոֆեսոր Անանթա Չանդրակասանիի հետ»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

 

Հաղորդագրությունում նշված է․

 

«Վարչապետն անդրադարձել է ՀՀ Կառավարության «Ակադեմիական քաղաք» նախագծին և կարևորել ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ հնարավոր համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

 

Այդ համատեքստում քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասները, դրա ընթացքն ու առաջիկա անելիքները:

 

Անանթա Չանդրակասանին ողջունել է ծրագրի իրականացումը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ կիսելով նաև ունեցած փորձն ու կարողությունները:

 

Մտքեր են փոխանակվել բարձրագույն կրթության զարգացմանը միտված քայլերի շուրջ»:

Leave a comment