Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հորմուզի նեղուցը փակ չէ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Հորմուզի նեղուցը փակ չէ, և այդտեղով ընթացող նավագնացությունը գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ»,- նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Նա նաև անդրադարձել է միջուկային բանակցությունների թեմային, նշելով, որ Իրանը երբեք չի վստահել Միացյալ Նահանգներին, և բանակցությունները ընթացել են անվստահության մթնոլորտում։
«Ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Միացյալ Նահանգները»,- ընդգծել է Բաղային։